ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Շեղշե լա ֆա՞մ»

«Շեղշե լա ֆա՞մ»
25.04.2017 | 11:58

Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար. «Չէ՛, հա՜, չնայած էս երկրում` ի՞նչ չէ՛ հա»: Ի դեպ, այս լուրը պերմանենտ դրվում է շրջանառության մեջ. երբ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարվեց առողջապահության նախարարի օգնականի պաշտոնից, հաջորդող օրերին «արտահոսվեց» նրա փոխնախարար դառնալու «բոթը»:

«Կամ իրենք են լուրը գցում՝ իշխանություններին բան հասկացնելու, կամ իշխանություններն են փորձում երակ շոշափել` նախկին պաշտպանության նախարարի գերակտիվ կինը կպասիվանա՞ այդ նշանակմամբ»,- քննարկում էին կուլիսներում: Հիշենք, որ փոխնախարարներին նշանակում է վարչապետը, տիկին Ռուզաննայի նշանակմամբ, փաստացի, ևս մեկ գեղեցկատես պաշտոնյա կհայտնվի հայաստանյայց իսթեբլիշմենտում: Բոլոր դեպքերում, փորձեցինք ճշտել լուրի իսկությունը: «Իսպառ և մեկընդմիշտ բացառեք նման հնարավորությունը»,- ասաց կառավարության մեր բարձրաստիճան աղբյուրը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ